Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Զովք գյուղում

18:45 / 23.08.2015

Օգոստոսի 23--ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղի թիվ 2 տան տանիքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.03-ին, մարվել` 21.00-ին: Այրվել է Վ. Մ.-ին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ) և մոտ 60 հակ կուտակված անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին