Նորություններ

Պատահարներ

Քամու հետևանքով վնասվել է տան տանիքը

18:25 / 23.08.2015

Օգոստոսի 23-ին, ժամը 18:30-ին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 22-ի ժամը 18.30-ի սահմաններում Արարտի մարզի Բաղրամյան գյուղում ուժեղ քամին վնասել է մի քանի տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ քամու հետևանքով Շենիկ գյուղում վնասվել է 15 տան տանիք:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու Մ.Հարությունյանը: 
 

***

Օգոստոսի 23-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Մինասյան փողոցի թիվ 46 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է Շահումյան գյուղի Մինասյան փողոցի Ա. Ս.-ին պատկանող թիվ 46 տան տանիքը՝ մոտ 110 քմ:

← Վերադառնալ ցուցակին