Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

07:24 / 23.08.2015

Օգոստոսի 22-23-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես` Երևանի Թոթովենցի փողոցի մոտակա այգում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ 7-րդ փողոցում` 400 քմ, Գ. Հովսեփյան փողոցում` 1500 քմ, Գյուրջյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում` 100 քմ, Լվովյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում` 700 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 160-րդ կմ-ի մոտակայքում` 500 քմ, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում` 1 հա, Եղվարդի խճուղում` «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում` 500 քմ: 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի մոտակայքում` 150 քմ, Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում` մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Արգել գյուղի մոտակա ձորում` 1.5 հա, Չարենցավան քաղաքի Արչաձոր թաղամասի սկզբնամասում` 2000 քմ, Առինջ գյուղի 27-րդ փողոցում` 1000 քմ, Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ջրամբարի մոտակա սարին` 200 քմ, Շիրակի մարզի Առափի գյուղի 1-ին փողոցում՝ «Թաք Ծառ» ռեստորանի տարածքում` 800 քմ, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի Շիրազի փողոցում` 1500 քմ խոտածածկ տարածք: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: 

 


 

 

← Վերադառնալ ցուցակին