Նորություններ

Պատահարներ

Տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ

09:50 / 23.08.2015

Օգոստոսի 23-ին, ժամը 09.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ նախորդ օրը տեղացած կարկուտի և ուժեղ քամու հետևանքով գյուղի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Ղռեր» կոչվող հանդամասում վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսեր և ցանքատարածություններ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի գյուղվարչության պետ Մ. Ներսիսյանը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ վնասվել են խաղողի այգիներ, բանջարաբոստանային մշակաբույսեր և ցանքատարածություններ (մոտ 50 հա): 

← Վերադառնալ ցուցակին