Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում

12:16 / 23.08.2015

Օգոստոսի 23-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, բախվել են Մազդա մակնիշի 34 PQ 863 պ/հ (վարորդ` Ա. Հ.), Լեքսուս մակնիշի 88 QQ 088 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները և թիվ 33 երթուղին սպասարկող Հիգեր մակնիշի 4632S պ/հ ավտոբուսը (վարորդ Ա. Մ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Մազդա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2011 թ. ծնված Ն. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել է Սբ. Աստվածամայր ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

 

← Վերադառնալ ցուցակին