Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

06:31 / 20.08.2015

Օգոստոսի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 33 շենքի բնակիչներից մեկն ընկել է հատակին. քաղաքացուն բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1927 թ. ծնված Ռ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

***

Օգոստոսի 19-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանում աթոռից բազմոցին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1940 թ. ծնված Ժ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

 

← Վերադառնալ ցուցակին