Նորություններ

Պատահարներ

Ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենայի վրա

04:33 / 20.08.2015

Օգոստոսի 20-ին, ժամը 04.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան և Լեոի փողոցների խաչմերուկում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա՝ այն դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող ծառի ճյուղը կոտրվել է և ընկել մոտակայքում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 LU 209 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. ավտոմեքենան չի վնասվել:

Հրշեջ-փրկարարները կտրել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին