Նորություններ
Պատահարներ
Այրվել է կրպակ
22:10 / 28.07.2015
Հուլիսի 28-ին` ժամը 22.03-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակի հարակից տարածքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել է մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել՝ 22.50-ին:
Ամբողջությամբ այրվել է Մ. Գ.-ին պատկանող կրպակը (4x2 մ):