Նորություններ

Պատահարներ

ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է

21:02 / 28.07.2015

Հուլիսի 28-ին, ժամը 15.53-ից մինչև 16.33-ը Շիրակի մարզի Երազգավորսկ, Ղարիբջանյան, Գետք, Ախուրիկ, Հայկավան, Ոսկեհասկ և Քեթի համայնքների տարածքում տեղակայված 11 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր երկու ամպ, կատարվել է 1330 կրակոց:

Ժամը 18.41-ից 19.10-ը Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ծաթեր, Արևածագ, Մղարթ, Կարմիր Աղեգ, Կողես, Յաղդան, Կուրթան և Ագարակ համայնքների տարածքում տեղակայված 19 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 2070 կրակոց:

Ժամը 20.37-ից 21.02-ը Շիրակի մարզի Փանիկ, Մեղրաշեն, Մայիսյան, Հայկավան, Ոսկեհասկ և Քեթի համայնքների տարածքում տեղակայված 11 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր երկու ամպ, կատարվել է 871 կրակոց:

Ընդամենը ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի երկու և երկրորդ կատեգորիայի 3 ամպ, 35 կայանով կատարվել է 4272 կրակոց:

Պաշտպանվող տարածքներում և տարածքից դուրս կարկտահարություն չի գրանցվել:

 

 

← Վերադառնալ ցուցակին