Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Երևանի բուսաբանական այգում (լրացված)

19:50 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Ժամը 13.44-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 13.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին և մարվել` 16.09-ին: Հինգ օջախով այրվել է 15 հա խոտածածկ տարածք:

Հրդեհի բռնկման հետագա վտանգը կանխելու նպատակով և եղանակային պայմանները հաշվի առնելով` ժամը 19.55-ի դրությամբ ԱԻ արձագանքման խումբը և երեք մարտական հաշվարկ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին