Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

14:00 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հավաբնում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել ավտանգ տարածք:

***

Հուլիսի 25-ին, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Վ. Չ.-ին պատկանող տան մոտակայքից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին