Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

17:57 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում և իրեն վատ է զգում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1991 թ. ծնված Վ. Ա.-ը:

***

Հուլիսի 25-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից տուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ–փրկարարները Ս. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 46 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Չ.-ին:

← Վերադառնալ ցուցակին