Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

17:23 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին` Վանաձոր-Ալավերդի հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 2515 JU (վարորդ՝ 1955 թ. ծնված Ս. Ե.) և «ԿամԱԶ» մակնիշի 35 SP 350 պետհամարանիշերով (վարորդ՝ 1982 թ. ծնված Է. Ս.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Ե.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին