Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

17:55 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 17.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում` «Բառոժ» կոչվող տարածքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է առվակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 20 OT 101 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին