Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

07:00 / 25.07.2015

Հուլիսի 24-25-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում այրվել է 5000 քմ, Բունիաթյան փողոցում գտնվող կաշվի գործարանի հետնամասում՝ 400 քմ, Պարոնյան փողոցում՝ «Նաիրի» ԲԿ-ի մոտ՝ 200 քմ, Հրազդանի կիրճում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց՝ 200 քմ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոտակայքում՝ 9500 քմ, Մ. Մելիքյան փողոցի թիվ 17 շենքի մոտ՝ 500 քմ, Հրազդանի կիրճում՝ Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջնամասում՝ 2 հա, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի մոտ՝ 500 քմ, Արցախի պողոտայում գտնվող «Մետաղական Կառուցվածքների Գործարան» ԲԲԸ-ի տարածքում՝ 2000 քմ, Վարդաշեն թաղամասում՝ ՊՆ նախկին հոսպիտալի մոտ՝ 200 քմ, Հրազդանի կիրճում՝ «Նոր Ձորաբերդ» ռեստորանի մոտակայքում՝ 1500 քմ, Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում՝ 500 քմ, Հալաբյան փողոցում՝ «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում՝ 700 քմ խոտածածկ տարածք:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասում այրվել է 100 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտ՝ 3000 քմ, Կարբի գյուղի մոտակայքում՝ 5000 քմ, Ուջան գյուղում՝ 500 քմ, Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում՝ 3000 քմ, Սևքար գյուղում՝ 3000 քմ, Բագրատաշեն գյուղում՝ 10 հա, Բարեկամավան գյուղի սահմանամերձ տարածքում՝ 200 հա, Բերդավան գյուղում՝ 1200 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին թաղամասում՝ 500 քմ, Արալեզ գյուղի էլ. ցանցի մոտ՝ 300 քմ, Կոտայքի մարզի Աղավնաձոր քաղաքում՝ 10 հա, Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Աբովյան–Ջրաբեր ավտոճանապարհին՝ 1 հա, Արզնի գյուղի սկզբնամասում՝ 5 հա, Նուռնուս գյուղում՝ 1300 քմ, Հրազդան քաղաքում՝ 400 քմ, Եղվարդ քաղաքի ջրանցքի մոտակայքում՝ 2000 քմ, Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ 1500 քմ, Գառնի գյուղի «Բանավան» թաղամասի մոտակայքում՝ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 100 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1.2 հա, Մալիշկա գյուղի դպրոցի մոտ՝ 1200 քմ, «Հայելու լիճ» կոչվող տարածքում՝ 13 հա, Արմավիրի մարզի «Արագած» թաղամասում՝ 100 քմ, Էջմիածին-Ապագա ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտ՝ 170 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին