Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել են օձեր

02:00 / 14.07.2015

 

Հուլիսի 14-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործներ փողոցի տնակներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տան բակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***
Հուլիսի 13-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում օձեր են նկատվել, որոնց բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են 2 լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Հուլիսի 13-ին, ժամը 12.33-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կազաչի պոստ փողոցի տնակներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն, որին հրշեջ – փրկարարները տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հուլիսի 13-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ.Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ - փրկարարները Է. Մ.-ի տան բակից հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

← Վերադառնալ ցուցակին