Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհի

20:27 / 29.06.2015

 

Հունիսի 29-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Իջևան (Մ-4) ավտոճանապարհի 52-րդ կմ-ում «ԵրԱԶ» մակնիշի 34AQ633 պ/հ ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Մ. (ծնվ. 1995թ.), Շ. (ծնվ. 1987թ.) Վ. և Հ. Կ.-երը (ծնվ. 1987թ.) հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ.
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին