Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

13:57 / 27.06.2015

Հունիսի 27-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 57/19 հասցեում գտնվող "Ծղոտներ" խանութի մոտակայքում կայանված "ԳԱԶ 3110" մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ ավտոմեքենայի վարորդի մոտենալը՝ հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են "ԳԱԶ-3110" մակնիշի 017 SS 01 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ս.) գազի արտահոսքը:

 

 

← Վերադառնալ ցուցակին