Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հաղթանակ թաղամասում (լրացված)

12:15 / 27.06.2015

Հունիսի 27-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենան կողոշրջվել է և ծուխ է դուրս գալիս, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Պարզվել է, որ "Մերսեդես" մակնիշի 71 PM 100 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ավտոմեքենայից ծուխ չի նկատվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին