Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գետափ - Մարտունի ավտոճանապարհին

12:35 / 27.06.2015

Հունիսի 27-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ - Մարտունի հատվածում (9-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են "ԳԱԶ – 24" մակնիշի 30ՕԼ249 պ/հ (վարորդ Գ. Ե.) և "ՎԱԶ - 2102" մակնիշի 31SS518 պ/հ ավտոմեքենաները, ինչից "ՎԱԶ - 2102" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ե.-ը, ուղևոր Ա. Հ.-ը ստանալով տարբեր աստիճանի մարնական վնասվածքներ տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

← Վերադառնալ ցուցակին