Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ցուցաբերել են անհարժեշտ օգնություն

12:05 / 27.06.2015

Հունիսի 27-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գերցենի փողոցի թիվ 22 տան մոտակայքում սնդիկ է թափվել (մոտ 0,5 կգ). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ մոտ 50մ ճանապարհի երկայնքով առկա են սնդիկի գնդիկներ (մոտ 30գ), հայտնաբերվել է տոպրակով սնդիկ` մոտ 40գ.:

Փրկարարները հավաքել են սնդիկի գնդիկները և կալիումի պերմանգանատի լուծույթով մշակել ճանապարհը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին