Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սյունիք – Ագարակ ավտոճանապարհին

15:52 / 27.06.2015

Հունիսի 27-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր մեկնելու ճանապարհին` Մ-17 ավտոճանապարհի Սյունիք – Ագարակ հատվածում (1.5 կմ), մարտական հաշվարկը նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ "ԳԱԶ - 53" մակնիշի 52SU871 պ/հ (վարորդ Դ. Փ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդ Դ. Փ.-ը (ծնվ. 1986թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ – փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօհնություն և հանձնել շտապօգնության աշխատոկիցներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին,մարվել՝ 17.18-ին: Այրվել է խոտածածկ տարածք (2 հա):

 

 

← Վերադառնալ ցուցակին