Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իջևան քաղաքում

14:34 / 26.06.2015

Հունիսի 26-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են <<ԳԱԶԵԼ՚>> մակնիշի 34 ZR 919 (վարորդ` Վ.Գ., ծնվ. 1989թ.) և <<ԶԻԼ>> մակնիշի 61 US 341 (վարորդ Խ.Օ.) պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ.Գ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, ով հրաժարվել է բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

 

← Վերադառնալ ցուցակին