Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում

11:20 / 25.06.2015

Հունիսի 25-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Mercedes» մակնիշի 24 QQ 400 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ս., ծնվ. 1975 թ.) և «Ֆրանս» տաքսի ծառայությանը պատկանող «Daewoo» մակնիշի L1272 պետհամարանիշի (վարորդ՝ Յ. Ք., ծնվ. 1948 թ.) ավտոմեքենաները: «Daewoo»-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական , որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

← Վերադառնալ ցուցակին