Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գեղարքունիքի մարզում

19:19 / 24.06.2015

Հունիսի 24-ին, ժամը 19.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 9 հասցեում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ազատության փողոցի թիվ 9 հասցեում այրվում են ավտոլվացման կետի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.26-ին, մարվել` 19.35-ին:

← Վերադառնալ ցուցակին