Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Օշական գյուղում

17:32 / 24.06.2015

Հունիսի 24-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի Հոկտեմբերյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.02-ին, մարվել՝ 18.25-ին:

Այրվել են Հ. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 10 քմ, տանիքում կուտակված 15 հակ անասնակեր, իսկ ննջասենյակներում այրվել են 2 մահճակալ և անկողնային պարագաներ, մասնակի ծխահարվել է տանիքը՝ 40 քմ:

← Վերադառնալ ցուցակին