Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

07:56 / 22.06.2015

Հունիսի 21-22-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Երևան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում՝ 1000քմ, Սևանի փողոցում` երկաթգծի մոտակայքում՝ 500քմ, Դավիթ-Բեկի փողոցում՝ հեռուստա¬աշտարակի մոտակայքում՝ 7000քմ, Զեյթունի գերեզմանատան մոտ՝ 800 քմ, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի մոտ՝ 200քմ, Կ.Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ՝ 200 քմ, Բրյուսովի փողոցում` «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտ՝ 2000քմ, որ Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի թիվ 45 տան բակում՝ 150քմ, Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտակայքում՝ 1000քմ խոտածածկ տարածք:

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2000քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000քմ, 8-րդ միկրոշրջան թիվ 4 փողոցում՝ 8000քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 500քմ, Արարատի մարզի Բյուրավան գյուղի Սևան փողոցում՝ 200քմ, Մրգավան գյուղի հարակից տարածքում՝ 1հա ցորենի արտ և հարակից 12 բերքատու ծառ, Դալար գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1200քմ, Արտաշատ քաղաքի որ Երևանյան փողոցի կամուրջի մոտ այրվել է խոտածածկ տարածք` մոտ 1հա և ջերմահարվել է խաղողի այգուց՝ 60 գծամետր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
 

← Վերադառնալ ցուցակին