Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

02:20 / 22.06.2015

Հունիսի 22-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի 34SV501 պ/հ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ.) և փակել գազի փականը:
 

← Վերադառնալ ցուցակին