Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Տաթև ավտոճանապարհին

22:47 / 21.06.2015

Հունիսի 21-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Ա. Շ.) 41ՏD111 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990թ. ծնված Ս. Շ. դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան: 

← Վերադառնալ ցուցակին