Նորություններ
Պատահարներ
Փրկարարները ցուցաբերել են անհարժեշտ օգնություն
23:05 / 14.06.2015
Հունիսի 14-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 41 շենքի տանիքի մետաղյա թիթեղը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները ամրացրել են տանիքի մետաղյա թիթեղը:
***
Հունիսի 14-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 13 և 14 շենքերի բակում ծառի ճյուղը քամուց կոտրվել և ընկել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
***
Հունիսի 14-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 6 շենքի տանիքի երկաթյան թիթեղները (2 հատ) քամուց պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են տանիքի մետաղյա թիթեղները: