Նորություններ

Պատահարներ

Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

10:28 / 26.05.2015

Մայիսի 26-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն (մոտ 6 մետր բարձրությամբ) ընկել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ ծառն ընկել է «Տոյոտա» մակնիշի 137LL03 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Լ. Հ.) վրա:
Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից. «Կենտրոն» բաժնի կանաչապատման աշխատակիցները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին