Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

22:05 / 27.04.2015

Ապրիլի 27-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում Օպել մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 1.5մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պրզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալյագյազ-Ռյա Թազա հատվածի 12-րդ կմ-ում "Օպել" մակնիշի 34 ZP 271 պ/հ (վարորդ` Վ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին