Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

07:12 / 18.04.2015

Ապրիլի 18-ին, ժամը 07.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1933 թ. ծնվածԼ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 03.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 14 շենքի բնակիչներից մեկին բնակարանից իջեցնելու (3-րդ հարկ) և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները 1945 թ. ծնված Դ. Զ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 17-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1927 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

← Վերադառնալ ցուցակին