Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթե սյունը

11:30 / 18.04.2015

Ապրիլի 18-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 հիմնական դպրոցի մոտակայքում գտնվող երկաթե սյունը թեքվել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 7 մետր բարձրությամբ երկաթե սյունը:

← Վերադառնալ ցուցակին