Նորություններ
Պատահարներ
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
14:16 / 17.04.2015
Ապրիլի 17-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոլորանի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար և 29 մարդատար ավտոմեքենա (80 ուղևոր):