Նորություններ

Պատահարներ

Քարաթափում (լրացված)

13:30 / 15.04.2015

Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ "Եղեգնաձորի ՃՇՇ" ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը:

Ժամը 13.15-ի դրությամբ "Եղեգնաձորի ՃՇՇ" ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է

← Վերադառնալ ցուցակին