Նորություններ

Պատահարներ

Փլուզվել է բետոնե հենապատնեշը

20:37 / 15.04.2015

Ապրիլի 15-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղային փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 82 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունը փլուզվել է և լցվել տան բակ:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի ինժեներական ծառայության պետը և Կապանի փոխքաղաքապետը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է ոչ պիտանի բետոնե հենապատնեշը և վնասել Ն. Ս.-ին պատկանող այգու 2 պտղատու ծառ, խաղողի վազեր և հարակից հեղեղատարը:

 

← Վերադառնալ ցուցակին