Նորություններ
Պատահարներ
Փլուզում Արարատի մարզում
00:02 / 14.04.2015
Ապրիլի 13-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերի հետևանքով Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի արտաքին պատը մասամբ փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Մ. Ա.-ին պատկանող տան հյուրասենյակի արտաքին պատը (2 քմ). առկա է հետագա փլուզման վտանգ:
Բնակիչներին առաջարկվել է վերաբնակեցվել: Ներկայումս բնակվում են Երևանում: