Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Նորատուս գյուղի մոտակայքում
13:12 / 13.04.2015
Ապրիլի 13-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում, «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 08 SS 258 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը (մոտ 7 մ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: