Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

21:16 / 13.04.2015

Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 LU 633 (վարորդ`1982 թ. ծնված Վ. Ա.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 099 պետհամարանիշերով (վարորդ` 1975 թ. ծնված Ա. Մ.), վերջինիս ուղևորը`1956 թ. ծնված Ծ. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին