Նորություններ
Պատահարներ
Օգնում են փրկարարները
15:59 / 13.04.2015
Ապրիլի 13-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1940 թ. ծնված Ռ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տան 2-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 1949 թ. ծնված Ս. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1946 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: