Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից

08:43 / 13.04.2015

Ապրիլի 13-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 12-րդ փողոցում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 1 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբը:

Փրկարարները «Լադա» մակնիշի 3057Լ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել փոսից:

← Վերադառնալ ցուցակին