Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

00:00 / 19.02.2015

Փետրվարի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 19-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 8-րդ զանգվածի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Փետրվարի 19-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 19-ին, ժամը 07.21-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկ դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին ունի վատ ինքնազգացողություն և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել Վ. Շ.-ին (ծնվ. 1951 թ.), ով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

***

Փետրվարի 19-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 19-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/1 շենքի հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է հանրապետությունից, ջրալցվում է հարևան բնակարան. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները փակել մուտքի ջրի փականը:


 

← Վերադառնալ ցուցակին