Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

00:00 / 19.02.2015

Փետրվարի 19-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագած-Վարդենուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 355LV61 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Գ.) արգելափակվել է ձյան շերտում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին