Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին (լրացված)

00:00 / 18.02.2015

Փետրվարի 18-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Սարդարապատ-Արաքս հատվածի 2-րդ կմ-ում հանգամանքներում "ՎԱԶ 2106" մակնիշի 33 TO 842 պ/հ (վարորդ` Գ. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Գ. Ա. տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին