Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

00:00 / 07.02.2015

Փետրվարի 7-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական ահշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 23LL695 պ/հ և «Լադա 010» մակնիշի 34TU161 պ/հ ավտոմեքենաները: «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Խ. Խ.-ը (ծնվ. 1955թ.) և Հ. Վ.-ը (ծնվ.1958թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և կատարել հոսնաքազրկում:

← Վերադառնալ ցուցակին