Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին

14:55 / 21.09.2014

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածում (4-րդ կմ) բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 57 LO 424 պետհամարանիշով բեռնատարը և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 731 պետհամարանիշով ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը:

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1971 թ. ծնված Ա. Ե.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Դեպքի վայր ժամանած օժանդակ հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարները դուրս են բերել բեռնատարը:

← Վերադառնալ ցուցակին