Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդի խճուղում

19:39 / 20.09.2014

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեում` Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Միցուբիշի մակնիշի 33PL493 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) բախվել է կայանված ԳԱԶ-2410 մակնիշի 07ՕՕ086 պ/հ ավտոմեքենային, ինչից Միցուբիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ. Գ.-ը (ծնվ.1988թ.), Ա. Հ.-ը (1996թ.) և Ն. Ա.-ը (1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմնեիա բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաների մարտկոցները և դադարեցրել ավտոմեքենաների գազի արտահոսքը:
 

← Վերադառնալ ցուցակին