Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վրաստանի Գուրիա շրջանի Լանչխութի-Սուֆսա ավտոճանապարհին

16:10 / 20.09.2014

Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Գուրիա շրջանի Լանչխութի-Սուֆսա ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես» մակնիշի 99ՕԼ919 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., ծնվ.1989թ.) և 27D6710 պետհամարանիշով բեռնատարը (մակնիշը չի հաջողվել պարզել, վարորդ` Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Մ. Ա.): Վ.Ա.-ը տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ե.-ը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ավերսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին