Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ղափանցյան փողոցում

10:57 / 20.09.2014

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գազատար խողովակն ընկել է Երևանշին ՍՊԸ-ին պատկանող ԿամԱԶ մակնիշի 926ԼՈՒ68 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Գ. Դ. ծնվ. 1994թ.) վրա. տուժածներ չկան:
Մինչ 1-04 ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին